Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի թիրախում

Աննա Կոստանյան 16.04.2026 - 18:49
16.04.2026 - 18:49 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնել է, որ կազմել է այն երկրների և ընկերությունների ցանկը, որոնք, ըստ Մոսկվայի, մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Ցանկում նաև ընդգրկված է Թուրքիայում գործող երկու ռազմարդյունաբերական ընկերություն՝ «Tualcom»-ը և «Dowaksa»-ն։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ «Tualcom»-ը զբաղվում է ռադիոնավիգացիոն համակարգերի համար ընդունիչների մշակմամբ, իսկ «Dowaksa»-ն արտադրում է անօդաչուների համար նախատեսված ածխածնամանրաթելային նյութեր։ Ռուսական կողմը նշել է, որ նման արտադրություն իրականացվում է նաև եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, ինչպես նաև Իսրայելում։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրապարակված ցանկը կարող է դիտարկվել որպես ռուսական զինված ուժերի համար «պոտենցիալ թիրախների ցուցակ»՝ ընդգծելով, որ հետագա գործողությունները կախված կլինեն ռազմաճակատի զարգացումներից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ