Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել

4.04.2026 - 23:14 դիտում

Այսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։

1lurer-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները:

«Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց որոնց մեջ եղել են 8 շներ»,-հայտնում են ՆԳՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ