5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Աննա Կոստանյան 24.03.2026 - 11:22
24.03.2026 - 11:22 դիտում

Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի (UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA) անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին հորդորում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները»,- ասվում է հաղորդագրությունում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ