WhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Աննա Կոստանյան 2.02.2026 - 18:30
2.02.2026 - 18:30 դիտում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի անուն-ազգանունով։
«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
  • չպատասխանել նման հաղորդագրություններին,
  • չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
  • չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
  • անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ