Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Եպիսկոպոսը «Լուրեր»-ին հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց։
Ըստ նրա՝ կաթողիկոսի կողմից իրեն ուղղված մեղադրանքը ամբողջովին շինծու է, ինքը որևէ նկատողություն չունի այդ մասով:
«Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող, դեմ եմ սրբապղծությանը, պետական դավաճանությանը, դա չի կարող պատճառ լինել ինձ ազատելու համար իմ պաշտոնից»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է եպիսկոպոսը:
