Իսրայելը հայտարարել է Սոմալիլենդը որպես պետություն ճանաչելու մասին

27.12.2025 - 15:46 դիտում

Իսրայելը հայտարարել է Սոմալիլենդը որպես պետություն ճանաչելու մասին՝ դառնալով առաջին երկիրը, որը ճանաչել է Արևելյան Աֆրիկայի ինքնահռչակ Սոմալիլենդը որպես «անկախ և ինքնիշխան պետություն»: Դեկտեմբերի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱԳ նախարար Գեդեոն Սաարը և Սոմալիլենդի ղեկավար Աբդիրահման Մոհամեդ Աբդուլահին համաձայնագիր են ստորագրել:

Թուրքիայի, Եգիպտոսի, Սոմալիի և Ջիբութիի կառավարությունները խստորեն դատապարտել են Իսրայելի նախաձեռնությունը՝ Թել Ավիվին մեղադրելով էքսպանսիոնիստական քաղաքականության և Սոմալիի ներքին քաղաքականությանը միջամտելու համար:

Սոմալիլենդ Ինքնավար Մարզը, որը համարվում է Սոմալիի մաս, անկախություն է հռչակել 1991 թվականին։ Մինչ օրս այն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ