ՀՀ նախագահը ապահովագրական ընկերությունների հետ քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը

5.12.2025 - 20:10 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և ընդգծել, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի սոցիալական և առողջապահական քաղաքականության ամրապնդման համար։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ