Պուտինը հայտնել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» սարքի փորձարկումների մասին

Աստղիկ Խաչատրյան 29.10.2025 - 19:56
29.10.2025 - 19:56 դիտում

Նախագահ Վլադիմիր Պուտինըհայտարարել է, որ նախօրեին Ռուսաստանն առանց անձնակազմի միջուկային էներգետիկ կայանքով ստորջրյա «Պոսեյդոն» սարք է փորձարկել:

Այդ մասին նա խոսել է Մանդրիկայի անվան ռազմական կլինիկական հոսպիտալ Ուկրաինայի պատերազմի վիրավորներին այցի ժամանակ: Կրեմլի ղեկավարը պնդել է, որ միջուկային կայանքով սարքը եզակի է շարժման արագությամբ ու խորությամբ, այն հնարավոր չէ կանգնեցնել:

Նոր զինատեսակի մասին ՌԴ նախագահի հայտարարությունը հետևել է կիրակի «Բուրեվեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի փորձարկումների մասին հայտարարությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին խորհուրդ էր տվել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, այլ ոչ թե փորձարկել հրթիռներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ