Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է

Աստղիկ Խաչատրյան 29.10.2025 - 20:08
29.10.2025 - 20:08 դիտում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։36-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ UAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ