Նամակները վիրուսային են և կեղծ. ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը

Աննա Կոստանյան 20.10.2025 - 12:22
20.10.2025 - 12:22 դիտում

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր: «Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Հորդորում ենք՝

• չբացել կցված ֆայլերը

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին

• անմիջապես ջնջել նման նամակները: Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ