Գետն անցնելիս ավտոմեքենան արգելափակվել է. օգնության են հասել փրկարարները

3.10.2025 - 20:20 դիտում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14։47-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Փրկարարները գետից դուրս են բերել Mitsubushi մակնիշի ավտոմեքենան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ