Բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու մարդատար մեքենան. կա զոհ

Աննա Կոստանյան 30.09.2025 - 10:36
30.09.2025 - 10:36 դիտում

 

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00։12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ