ԵԽ գլխավոր քարտուղարի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը. վարչապետ

Աննա Կոստանյան 29.09.2025 - 15:31
29.09.2025 - 15:31 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը»,- գրել է վարչապետը:

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպել էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ