Դիրքը՝ մայորի անունով. հավերժացնելով սպայի հիշատակը

6.09.2025 - 16:26 դիտում

Ապագա զինվորը սահմանն ուզում է պահել հենց հոր անունը կրող դիրքից: Ցավով է մայորի 12 ամյա որդին ասում այս խոսքերը:Սեպտեմբերի 6-ին՝ հոր ծննդյան օրը, հայրենիքի սահմանների դիրքերից մեկն է անվանակոչվում մայոր Սարիբեկ Եղոյանի անունով: Սարիբեկ Եղոյանն ինժեներ-սակրավորային ստորաբաժանման սպա էր, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելիս։ Այսօր նա կդառնար 35 տարեկան: Ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշից, Սարիբեկ Եղոյանը ավագ զավակն էր ընտանիքում։ Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել տարբեր զորամասերում՝ Վանաձորում, Տավուշում, անցել երկար ու նվիրված ճանապարհ՝ լեյտենանտից մինչև մայոր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ