Հիվանդանոց է տեղափոխվել 11 օրական մահացած նորածին

Աննա Կոստանյան 20.08.2025 - 10:11
20.08.2025 - 10:11 դիտում

Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Այդ օրը, ժամը 01։20-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։

Մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։

Մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողների կողմից։

Դեպքի մասին Աշտարակի ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ