Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն

8.08.2025 - 23:39 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ տեղի է ունենալու երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Սպիտակ տանը քիչ առաջ ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ