Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու «Շուրջօրյա խնամքի կենտրոնի» այսօր հյուրընկալել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին և ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Այցի շրջանակում հյուրերը տեղում ծանոթացան կենտրոնում իրականացված բարեփոխումներին, շրջեցին տարածքում, շփվեցին շահառուների և աշխատակիցների հետ։
