ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

9.04.2025 - 23:12 դիտում

ՈՒԵՖԱ-ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով:

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով ջախջախեց Հայաստանի հավաքականին:

Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել ենխաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ