Կա հավանականություն, որ այլ ճակատներ կբացվեն. Ռաիսին Մակրոնի հետ զրուցել է Գազայում տիրող իրավիճակի մասին

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 21:05
15.10.2023 - 21:05 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո կա հավանականություն, որ իրավիճակը կբարդանա, և այլ ճակատներ կբացվեն»,- ասել է Ջամշիդին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ