Լիբանանում հրթիռակոծվել է ՄԱԿ-ի բազան

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 21:34
15.10.2023 - 21:34 դիտում

Լիբանանի հարավում գտնվող Ան-Նակուրա քաղաքում հրթիռակոծվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կենտրոնակայանը՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև փոխհրաձգության ժամանակ, ոչ ոք չի տուժել, ասվում է ՄԱԿ առաքելության հայտարարության մեջ:

«Լիբանանի և Իսրայելի միջև «Կապույտ գծի» երկայնքով ինտենսիվ կրակահերթեր են տեղի ունեցել մի քանի շրջաններում: Հրթիռներն ընկել են «Կապույտ գծի» երկու կողմերում։ Հրթիռը հարվածել է Նակուրում գտնվող մեր կենտրոնակայանին, և մենք աշխատում ենք պարզել, թե որտեղից է այն։ Այդ ժամանակ մեր խաղաղապահները ապաստարաններում չէին։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասվում է առաքելության հաղորդագրությունում:

Ինչպես նշել են խաղաղապահ ուժերը, չնայած իրենց ակտիվ ջանքերին և հակամարտության երկու կողմերի հետ բանակցություններին, ռազմական էսկալացիան շարունակվում է։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել կրակը և թույլ տալ մեզ՝ որպես խաղաղապահների, օգնել գտնել լուծումներ: Մենք հիշեցնում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, որոնք կարող են հավասարվել ռազմական հանցագործությունների», – ասվում է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ