Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 21:39
15.10.2023 - 21:39 դիտում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե քաղաքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:

X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 19:57-ին ցնցումներ են գրանցվել Գոլջակի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,39 կմ խորության վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ