Լիբանանից 20 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 20:56
15.10.2023 - 20:56 դիտում

Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադը, հայտարարել է, որ հարավային Լիբանանի 20 հրթիռ է արձակել իսրայելական Շլոմի և Նահարիա բնակավայրերի և Լիբանանի հետ սահմանի մերձակա շրջանների ուղղությամբ, հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։

«Հարավային Լիբանանի հարավից 20 հրթիռ է արձակվել Շլոմի և Նահարիա բնակավայրերի և հարակից շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի գնդակոծության հետևանքով հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների սպանության», – ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ