Ուսանողը ծեծել է դասախոսին

Աստղիկ Խաչատրյան 28.03.2023 - 22:36
28.03.2023 - 22:36 դիտում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում միջադեպ է տեղի ունեցել դասախասի և ուսանողի միջև։

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին աշխատասենյակում հարվածներ էր հասցրել ուսանողներից մեկը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ կա նախաձեռնված․ «Կարգավիճակ ունեցող անձ չկա»։

Ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ Հարություն Բաբայանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի հայրն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ