Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է

Աննա Կոստանյան 23.02.2023 - 10:18
23.02.2023 - 10:18 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Նոյեմբերյանի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ