Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հինգշաբթի Մարիուպոլի «Ազովստալ» գործարանն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Ուզում եմ կիսվել լավ նորությամբ, այսօր՝ ճաշից առաջ կամ ճաշից հետո, «Ազովստալը» ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ», – ասել է նա իր Telegram ալիքում։ Կադիրովի խոսքով՝ ռազմավարությունն ու զինվորները պատրաստ են, դրա համար միայն ժամանակ է պետք։
Նա հավելել է, որ մետալուրգիական գործարանը գրաված զինյալները դեռ կարող են վայր դնել զենքերը և հանձնվել առավոտյան։
«Եթե դուք որոշեք վայր դնել զենքերը առավոտյան, ես վստահ եմ, որ Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, ճիշտ որոշում կկայացնի»,- հավելել է նա։