Սրվեղի վանք

Աննա Կոստանյան 21.04.2022 - 15:37
21.04.2022 - 15:37 դիտում

Սրվեղի վանք կամ Սրվեղ վանք, հայկական միջնադարյան կիսավեր վանական համալիր։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավաեւմուտք՝ Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։
Սրվեղի վանքը կառուցվել է 13-րդ դարում։

Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Կիրանցի վանքից հետո այն տվյալ տարածքում միջնադարում կառուցված աղյուսաշեն երկրորդ եկեղեցին է։

Մանրամասները՝ տեսանյութում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ