Կադիրովը հայտնել է, որ «Ազովստալը» Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցնելու ապրիլի 21-ին

Աննա Կոստանյան 21.04.2022 - 15:58
21.04.2022 - 15:58 դիտում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հինգշաբթի Մարիուպոլի «Ազովստալ» գործարանն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«Ուզում եմ կիսվել լավ նորությամբ, այսօր՝ ճաշից առաջ կամ ճաշից հետո, «Ազովստալը» ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ», – ասել է նա իր Telegram ալիքում։ Կադիրովի խոսքով՝ ռազմավարությունն ու զինվորները պատրաստ են, դրա համար միայն ժամանակ է պետք։

Նա հավելել է, որ մետալուրգիական գործարանը գրաված զինյալները դեռ կարող են վայր դնել զենքերը և հանձնվել առավոտյան։

«Եթե դուք որոշեք վայր դնել զենքերը առավոտյան, ես վստահ եմ, որ Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, ճիշտ որոշում կկայացնի»,- հավելել է նա։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ