Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված կնոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

30.10.2021 - 13:47 դիտում

Այսօր՝ Ժամը 12։10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երեւան-Գյումրի մարդատար գնացքն ընթանլիս է եղել, երբ ռելսերի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Ըստ ականատեսների՝ կինը 55-60 տարեկանի սահմաններում է։ Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։ Տեղում աշխատել են ԱԻՆ աշխատակիցներ, իրավապահներ, փորձագետներ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ