6 զոհ, ևս երեք անձ որոնվում են. ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 9.10.2021 - 13:15
9.10.2021 - 13:15 դիտում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաթումիի շենքի փլատակներից ևս 3 հոգու են փնտրում:

Նրա խոսքով՝ այս փուլում փրկարարներն անում են ամեն ինչ՝ երեք մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Երբ տարածքը մաքրվի, դատաբժշկական փորձագետները կլինեն տեղում և կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ:

Բաթումիի Մայիսի 26 փողոցում գտնվող բազմահարկ շենքի մուտքը հանկարծակի փլուզվել էր հոկտեմբերի 8-ին:

Փրկարարները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում: Մինչ այժմ հայտնաբերված աճյուններից երկուսը երեխաներ են, երեքը` մեծահասակներ: Եվս մեկ դուրս բերված, ով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է: Այս պահի դրությամբ զոհերը 6-ն են,որոնցից երկուսը՝ անչափահասներ։

Այս պահին փլատակների տակից դուրս բերված քաղաքացիներից միայն մեկն է ողջ, գտնվում է հիվանդանոց:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին բերման է ենթարկվել 3 քաղաքացի՝ փլուզված շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերը և երկու աշխատող: ՆԳՆ-ն հաղորդել է, որ սեփականատիրոջ վարձած աշխատողները ոչ պատշաճ կերպով են կատարել վերանորոգման աշխատանքները, ինչը, ըստ երևույթի հանգեցրել է փլուզմանը:

ՆԳ նախարարը միջադեպի հետ կապված տեղեկություններ հաղորդել էր նաև երեկ, մանրամասները՝ այստեղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ