44-օրյա պատերազմի ժամանակ սպանվել կամ գերեվարվել է 80-ից ավելի քաղաքացիական անձ. Արցախի գլխավոր դատախազ

15.03.2022 - 21:18 դիտում

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում սպանվել կամ գերեվարվել է 80-ից ավելի քաղաքացիական անձ, որոնց տարհանումն ապահովված չի եղել, և իրավապահներն այժմ փորձում են պարզել մեղավորներին, հայտարարել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ պատերազմից հետո սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Հարցաքննվել են մի խումբ ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Մի շարք այլ գործերով Արցախի պետական բյուջե է վերադարձվել մոտ 500 միլիոն դրամ:

Անօթևան մնացած քաղաքացիներին կացարանով ապահովելու և հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում, ըստ Արցախի դատախազի, եղել են պետական միջոցների հափշտակության դեպքեր: Հարուցվել է 9 քրեական գործ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ