Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 06:26
16.08.2021 - 06:26 դիտում

Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում 3-4 բալ ուժգնությամբ:

***
Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել նաև օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին):
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ…

Опубликовано ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Воскресенье, 15 августа 2021 г.

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի…

Опубликовано ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Воскресенье, 15 августа 2021 г.

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ