Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 08:42
16.08.2021 - 08:42 դիտում

Օգոստոսի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Օհանավան և Մուղնի գյուղերում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին և Ալավերդի քաղաքում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ