14-օրը մեկ ՊՇՌ թեստի իրականացման պահանջը չի վերաբերի հղիներին, պատվաստվածներին և բժշկական ցուցում ունեցողներին. Ավանեսյան

Աննա Կոստանյան 27.08.2021 - 12:45
27.08.2021 - 12:45 դիտում

Հայաստանում երեկ իրականացրել ենք 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ, իրականացրել ենք 267.504 պատվաստում, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի իրականացման պահանջը։ Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները», – ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, նախարարը հավաստիացրեց, որ չինական պատվաստանյութի և Astrazeneca-ի մատակարարումների հետ կապված խնդիր չկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ