Ավտոպատահարի հետևանքով անչափահասներ են մահացել. հարուցվել է քրգործ

Աննա Կոստանյան 27.08.2021 - 13:17
27.08.2021 - 13:17 դիտում

2021 թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների վարած Iveco և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Mercedes Benz-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004 թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006 թ. և 24․10․2007 թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ