10 զոհ, 57 վիրավոր․ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Աննա Կոստանյան 28.12.2023 - 13:23
28.12.2023 - 13:23 դիտում

Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է, որ իրար են բախվել միանգամից 7 մեքենա, շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է ավտոմայրուղու երթևեկությունը։

Վթարը տեղի է ունեցել մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով։

Իրականացվում է հետաքննություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ