1 զոհ, 5 վիրավոր. վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

Աննա Կոստանյան 6.02.2023 - 18:17
6.02.2023 - 18:17 դիտում

Փետրվարի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոքարշակը և «Մերսեդես» ու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները. «Ֆորդ» մակնիշի մեքենայի 69-ամյա ուղևորուհի Ռիտա Պապիկյանը մահացել է, իսկ վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ