Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով

Աննա Կոստանյան 29.09.2021 - 17:44
29.09.2021 - 17:44 դիտում

Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ