Թուրքիայում 3 օրվա ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել` «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով

2.08.2024 - 19:22 դիտում

 

Թուրքիայի անվտանգության ծառայությունը մոտ 100 մարդու է ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով` հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ 3 օրվա ընթացքում 26 նահանգում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 99 մարդ»,- նշել է թուրք նախարարը։ Ձերբակալություններ են իրականացվել այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում:

Մեկ տարվա ընթացքում հանրապետությունում, Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ՝ խմբավորման հետ կապերի կասկածանքով։ 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ