Ադրբեջանի ԶՈՒ-ն խոչընդոտել է Արցախի հարավարևմտյան սահմանին կից խոտածածկի հրդեհաշիջման աշխատանքներին՝ կրակ բացելով հրշեջ մեքենայի ուղղությամբ. ՊԲ

Աստղիկ Խաչատրյան 18.08.2021 - 12:03
18.08.2021 - 12:03 դիտում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավարևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության բանակը:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության…

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Среда, 18 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ