Ֆրանսիայում խաղաղ ակցիայի ժամանակ թուրքը մուրճով հարվածել է հայ ցուցարարի գլխին

Գոհար Ստեփանյան 28.10.2020 - 12:20
28.10.2020 - 12:20 դիտում

Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը:

Նրանք իրենց բողոքն արտահայտում Արցախում ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի: Խաղաղ ակցիայի ժամանակ, սակայն, թուրքերը հարձակվել են հայերի վրա:

«Երկու կողմից ճանապարհը փակել ենք: Խցանման մեջ թուրքեր կային, որոնք մուրճով հարվածել են մեր ընկերոջ գլխին: Նրանք մոտավորապես 5 հոգի էին», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա տեղեկացրեց, որ ոստիկանները պարզում են եղելությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ