Հակառակարոդը հարվածներ է հասցրել Շուշիի և Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում զոհ կա

Աննա Կոստանյան 28.10.2020 - 12:59
28.10.2020 - 12:59 դիտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ դեռ ճշտում են, թե ինչ զինատեսակներից են եղել հարվածները:

«Այս պահին օդային տագնապ է միացել: Ստեփանակերտին ոչինչ չի պատահել, հարվածը հասել է հարակից բլուրներից մեկին: Մեկ այլ հարված էլ եղել է Շուշի քաղաքում, սակայն հասցված վնասները դեռ ճշտվում են»,- նշեցին ԱԻՊԾ-ից:

Ծառայությունը տեղեկացնում է, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ