Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Գոհար Ստեփանյան 28.10.2020 - 12:12
28.10.2020 - 12:12 դիտում

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Կանադայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանն անհապաղ դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, աջակցել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման մշտական արգելքին, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը և հակամարտության սրման և քաղաքացիական անձանց վրա շարունակական հարձակումների հետ կապված՝ ճանաչել Արցախ Հանրապետության անկախությունը», – հայտարարել է Լեո Հուսակոսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ