Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Աննա Կոստանյան 16.04.2024 - 13:51
16.04.2024 - 13:51 դիտում

Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու՝ ԱԺ ՔՊ խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 88 կողմ ձայն:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է այսօր:

Հիշեցնենք՝ Գլխադասային՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն էլ դրական է:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի Սինջար քաղաքում սպանել է հազարավոր եզդիների:

2023-ի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետության» կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը:

ՀՀ ԱԺ-ն 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնախես ճանաչել է դեռևս 2018 թվականի հունվարին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ