Սառնաղբյուրը Շիրակի մարզի այն եզակի գյուղերից է, որ Վարդավառը տոնում է ավանդական դարձած միջոցառումներով։ Անի համայնքի այս բնակավայրում տոնը էապես տարբերվող էր. իրար վրա ջուր ցողելու ավանդույթին միախառնվել էին ազգային երգ- երաժշտությունը, պարը ու թեժ տոնական ոգին:
