Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից

Գոհար Ստեփանյան 18.12.2020 - 11:12
18.12.2020 - 11:12 դիտում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ