Փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ. Արմեն Փամբուխչյան

20.08.2022 - 20:21 դիտում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Այդ մասին ասված է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի Ֆեյսբուքի էջում:
«Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ