«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել». ՍԱՏՄ ղեկավար

20.08.2022 - 18:41 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր Գյումրու համայնքապետարանում էին: Համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը վերջիններիս ներկայացրեց Գյումրիում բացօթյա ապօրինի առեւտրի կասեցան ուղղությամբ մեկ ամիս առաջ մեկնարկած գործընթացն ու դրա արդյունքները: Մասնավորապես, Առուշանյանը նշեց, որ գործընթացը ավելի շուտ էր մեկնարկել, սակայն տարբեր պատճառներով պայմանավորված՝ այն ձգձգվեց: Այնուամենայնիվ, արդեն հնարավոր է եղել կասեցնել Արագած, Շահումյան փողոցների եւ Հաղթանակի պողոտայի հարակից շուկաների բացօթյա առեւտուրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ