ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինային արված առաջարկը սխալ էր. Քիսինջեր

20.08.2022 - 18:32 դիտում

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ձգձգումը կարող է սրել հակամարտությունը, և որ այն պետք է ավարտել բանակցությունների միջոցով:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինային արված առաջարկը սխալ էր, բայց դա արդեն անցյալում է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ։ Պետք է բանակցություններ լինեն: Ես հորդորում եմ անվերջ չձգձգել պատերազմը, քանի որ այդ ժամանակ այն ավելի ու ավելի կնմանվի Առաջին համաշխարհային պատերազմին, այն կարող է ավելի սրվել»,- ասել է Քիսինջերը:

Միևնույն ժամանակ, նա հանդես է եկել Ռուսաստանին զիջումներ անելու դեմ, հավելել՝ ռուսական ուժերը պետք է վերադառնան մինչև ռազմական գործողությունների մեկնարկը եղած դիրքերը:

Նախկին պետքարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ պետք է որոշեն, թե ինչպես են կառուցելու երկարաժամկետ հարաբերությունները Մոսկվայի հետ: Քիսինջերը կողմ է արտահայտվել այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկվի որպես Եվրոպայի մաս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ