ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստղիկ Խաչատրյան 11.11.2021 - 11:08
11.11.2021 - 11:08 դիտում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը նոյեմբերի 10-ին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մեկ տարի անց Ժան Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Նա նախարարների հետ հանդիպել է նախ առանձին, ապա համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Փարիզի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»,- նշել են նախարարությունում։

Լը Դրիանն ընդգծել է, որ «այդ նպատակին հասնելու համար Ֆրանսիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերի օգտին»: Նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցություններն իր գործընկերների հետ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ