Տուն հրավիրված դիմահարդարը դրամապանակից փող էր գողացել

Աստղիկ Խաչատրյան 24.07.2023 - 19:19
24.07.2023 - 19:19 դիտում

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարան հրավիրված դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա աղջիկը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ